Քաղաքական

ԱՊՀ արտահերթ նախագահությունն անցավ Բելառուսին. Ուկրաինան հրաժարվել էր դրանից

ԱՊՀ արտահերթ նախագահությունը 2014 թվականի համար այսօր ստանձնել է Բելառուսը: Ուկրաիան Ղրիմի դեպքերից հետո հայտարարել էր, որ հրաժարվում է ԱՊՀ նախագահությունից, նաև մտադիր է լքել կազմակերպության շարքերը: Ինչպես տեղեկացրել է Բելառուսի արտգործնախարարության մամուլի ծառայությունը, Մոսկվայում այսօր Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վլադիմիր Մակեյի նախագահությամբ կայացել է ԱՊՀ արտգործնապարարների նիստը:

Ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության՝ նիստին մասնակցել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նախարարները հավանություն են տվել ԱՊՀ գործունեության տարբեր ոլորտներին առնչվող շուրջ երկու տասնյակ փաստաթղթի։

Նախարարների խորհրդում անդրադարձ եղել ԱՊՀ մասնակից երկրների արտգործնախարարությունների միջև տարբեր ուղղություններով խոհրդակցությունների անցկացմանը և դրանց արդյունավետության բարձրացմանը, արտաքին քաղաքական բնագավառում տեղեկատվության փոխանակմանը, միջազգային կառույցներում փոխգործակցությանը։ Հաստատվեց 2014 թ. ԱԳՆ-երի միջև խորհրդակցությունների ծրագիրը։

ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի օրակարգում էր Պետությունների ղեկավարների խորհրդին ներկայացվելիք հայտարարության նախագիծը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ։

ԱՊՀ շրջանակներում շահագրգիռ պետությունների միջև պաշտպանության, արտակարգ իրավիճակների արձագանքման, իրավապահ մարմինների համագործակցության կատարելագործման նպատակով արտգործնախարարները համաձայնեցրել են համապատասխան փաստաթղթերի նախագծեր։

Հանդիպմանը հավանություն է տրվել 2016թ. ԱՊՀ-ում կրթության տարի հռչակելու մասին որոշմանը։

Back to top button