Տնտեսական

Ցրտահարություններից հետո կառավարությունը կաջակցի գյուղացիներին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարությունն ինչպես անցյալ տարի Արմավիրի մարզի համայնքներում տեղացած կարկուտից հետո, այս տարվա ցրտահարություններից հետո էլ կաջակցի գյուղացիներին: Այդ մասին այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նախնական տվյալներով տասնմեկ հազար հինգ հարյուր հա տարածքների վրա են վնասները եղել: Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ մի քնաի խորհրդակցություններ են եղել, դրանք կամփոփվեն մի քանի օրից: «Մարզպետները, գյուղնախարարը մանրակրկիտ ուսումանսիրում են, փորձում են գնահատել վնասի ծավալները, որպեսզի աջակցությունը առարկայական լինի»,- նշել է Տիգրան Սարգսյանը` ընդգծելով, որ դեռ ժամանակ կա շտկելու վնասները, որ եղանակային պայմաններն են հասցրել:

«Մենք նաև օգնելու ենք, որ գյուղացիները լրացուցիչ տարբեր սերմեր ու պարարտանյութեր ստանան, որպեսզի այս տարին այդ տնտեսությունների համար կորցրած տարի չլինի: Մենք Կենտրոնական Բանկին ենք դիմել, որպեսզի ֆինանսական խնդիրները քննարկվեն»:

Կարդացեք նաև
Close
Back to top button