ԿարևորՀասարակություն

Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնում նախագահին ու արդյունավետ աշխատանք մաղթում նոր կառավարությանը

Հրաժարական ներկայացրած Տիգրան Սարգսյանն այսօր գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

«Սիրելի հայրենակիցներ,

Դեռևս փետրվար ամսին ես հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝ ընդունել իմ հրաժարականը: Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված: Պայմանավորվեցինք դիմումի ներկայացման պահը հետաձգել`մի շարք կարևոր պետական միջոցառումների և ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով: Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին հանրապեության նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար: Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»,- գրել է Տիգրան Սարգսյանը։

Back to top button