ԿարևորՔաղաքական

Տիգրան Սարգսյանը հրաժարական է ներկայացրել. նախագահն ընդունել է այն

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հրաժարական է ներկայացրել եւ նախագահն ընդունել է այն, ինչի մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Շարմազանովը նշել է, որ վարչապետը հրաժարականի խնդրանքով նախագահին դիմել էր դեռ մեկ ամիս առաջ։ «Նկատի ունենալով, որ կուտակային կենսաթոշակների մասին հարցը պետք է քննարկվեր ՍԴ- ում, նախագահը խնդրել էր շարունակել պաշտոնավորումը։ Այսօր նրա դիմումը բավարարվել է»,- ասել է նա։

Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ հրաժարականի որոշումը անձնական է եւ պահի տակ չի կայացվել։

Back to top button