Հասարակություն
Ուսումնարաններն ու քոլեջներն անցնում են 10 միավորային գնահատման համակարգի


ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամանով` 2014- 2015 ուսումնական տարվանից նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում սովորողների ընթացիկ գնահատումը կիրականացվի 10 միավորային համակարգով:
Վերջինս հնարավորություն կտա մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ունենալ գնահատման միասնական համակարգ, բարձրացնել սովորողների շարժունության հնարավորությունները, ինչպես նաև ապահովել դյուրին անցումը մի կրթական ծրագրից մյուսին, հայտնում են ԿԳՆ- ից։