Մշակույթ

Ո՞վ է արդի գրականության հերոսը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2014/04/030414aida.mp3

Գրական կյանքի և Գրողների միության վերաբերյալ բանավեճեր հաճախ ենք լսում տարբեր հեռուստածրագրերում. արդյունքում՝ հանրության մոտ թյուր կարծիք է ձևավորվում  մեր գրողների գործունեության մասին: Այդ իսկ պատճառով նրանց գործունեությունը հանրությանն առավել  ակնհայտ դարձնելու համար, Գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանի խոսքով, միությունում բացվել են շախմատի, բանավեճի և գրական ակումբներ։

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի, ակադեմիայի և Գրողների միության համատեղ գործունեության արդյունքում ծնվել է շախմատի ակումբը, որտեղ արդեն տեղի է ունեցել առաջին մրցույթը և հայտնի են մրցանակակիրները: Այս ակումբը  ոչ միայն շփման ուղիներ է մատնանշում, այլև հնարավորություն ընձեռում խաղից հետո բանավիճել գրականության շուրջ, ասում է Պետրոս Դեմիճյանը։

Գրողների միությունը փորձում է բովանդակալից  դարձնել ակումբներում մեկ գավաթ սուրճի շուրջ ընթացող  քննարկումները: Առանը կբացվի պոեզիայի պուրակ բացօթյա սրճարանը, որտեղ կընթերցեն  ոչ միայն միության անդամների գործերը,  այլեւ դրանց շուրջ կծավալվեն քննարկումներ ու բանավեճեր: Դե իսկ բանավեճի ակումբի անհրաժեշտությունը վաղուց կար, սակայն այն բացվեց վերջերս։ Անդրանիկ նիստը տեղի է ունեցել երեկ, որտեղ քննարկվել է ժամանակակից  մեր  գրականության մեջ հերոսի խնդիրը, որի հետևից կարող է գնալ մեր հասարակությունը։

Այսօր արդեն մենք չենք կարող խոսել այն մոնումենտալ հերոսների մասին, որոնց գիտենք: Առաջ եթե մենք գրականությունը ճանաչում էինք հերոսներով, այսօր հեղինակներով ենք ճանաչում։

«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը թեև բարձր է գնահատում միության նախաձեռնությունները, սակայն դրանց գործառությունները չի պատկերացնում այնպես գունավոր, ինչպես ներկայացրեց գրականագետը: Նա մտավախություն ունի, որ ինչպես հասարակությունում են առկա որոշակի խմբավորումներ, այնպես էլ այս ակումբները բավարարելու են որոշ խավերի պահանջարկները: Արքմենիկ Նիկողոսյանը կարծում է, որ ակումբներ բացելուց առաջ Գրողների միությունը պետք է վերաթարմացնի տեխնիկական խնդիրները։

Ըստ Արքմենիկ Նիկողոսյանի` այսօր Գրողների միությունում շարունակվում է ավագների գերիշխանությունը։ Գրողների միությունն չի վերահսկում և առաջնորդում գրական կյանքը, Հայաստանում, այնուամենայնիվ, այն  այսօր ծավալվում է ավելի շատ այդ շենքից դուրս, կարծում է հրատարակչության գլխավոր խմբագիրը և ընդգծում, որ կառույցում անհրաժեշտ է սերնդափոխություն անել։

Back to top button