ԿարևորՀասարակություն

«Մինչև սեպտեմբերի երեսունը ուժի մեջ է «Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքը»».ՀՀ վարչապետ (լրացված)

լրացված 16.12

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Մինչև սեպտեմբերի երեսունը ուժի մեջ է Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքը»,- այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարել են վարչապետ Տիգրան Սարգսյանն ու արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` նշելով, որ մինչ այդ օրենքն այն տեսքով, ինչ տեսքով որ ընդունել է ԱԺ, կշարունակի աշխատել: Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ այսօր իսկ աշխատանքային խումբ կստեղծվի, որն էլ կզբաղվի հակասահմանադրական դրույթները ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու գործով:

Հիմնական գերատեսչությունները լինելու են արդարադատության, ֆինանսների, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություններն ու կենտրոնական բանկը: «Երեկ Սահմանադրական դատարանը կուտկային կենսաթոշակային համակարգի օրենքների որոշ դրույթներ հակասահմանադրական համարեց և տվեց ժամանակ` ԱԺ և կառավարությանը մինչև սեպտեմբեր շտկելու այն հոդվածները, որոնք հակասահմանադրական են»,- հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարը միաժամանակ վերահաստատել է կառավարության` «Բացառիկ հնարավորություն է նաև քաղաքացիական հասարակության համար մեզ հետ միասին մասնակցել օրենսդրական այս փոփոխությունների մշակմանը` նպատակ ունենալով բարելավել գործող համակարգը: Օգտվելով այս հնարավորությունից ևս մեկ անգամ ես դիմում եմ այն քաղաքացիական հասարակությանը, այն ակտիվիստներին, որոնք իրենց ուշադրության կենտրոնում են պահել պարտադիր կուտակային համակարգի օրենսդրությունը, հրավիրում են նրանց երկխոսության, սա նաև նրանց համար է բացառիկ հնարավորություն` աշխատել ավելի լավ օրենսդրության համար, որը հաշվի կառնի նաև ՍԴ ընդունված որոշումը: Այնպես որ մենք երկխոսության սկիզբ ենք ակնկալում և օրենսդրության կատարելագործում: Իսկ մինչ այդ, կշարունակի գործել օրենքը»:

Back to top button