Ըստ սահմանադրության՝ վարչապետը նշանակվելու է տասնօրյա ժամկետում


Հանրապետության վարչապետի հրաժարականի հետ կապված հարցերը կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ։ Երկրի հիմնական օրենքի 55- րդ հոդվածի համաձայն՝ «Հանրապետության Նախագահի կողմից Կառավարության հրաժարականի ընդունումից հետո Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:
Նույն հոդվածի 4- րդ կետը սահմանում է, որ հանրապետության նախագահը «Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման եւ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում»։