Քաղաքական

ԱԻՄ-ը չի միանալու եռօրյա հանրահավաքին

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը իր համար պայքարի նոր թիրախ է գտել, թեեւ պնդում է, որ թեմայով խոսելը վեր է արժանապատվությունից: Քաղաքական գործչին վիրավորել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի 20103 թվականի տարեկան զեկույցը, որում անդրադարձ է եղել նաեւ Պարույր Հայրիկյանին: Սա էլ պատճառ դարձավ, որ ԱԻՄ ղեկավարը հանդիպի լրագրողների հետ: Բացի նշված թեմայից Պարույր Հայրիկյանը խոսեց նաեւ այլ զարգացումների մասին: Ընդհանուր առմամբ պարզ դարձավ, որ դժգոհ է ոչ միայն օմբուդսմենից, այլեւս կառավարությունից, ՍԴ-ից, ոչ իշխանական քառյակի գործողություններից, «Դեմ եմ» շարժումից:

Կառավարությանն անվստահություն հայտնելու ոչ իշխանական չորս ուժերի գործընթացը ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանն անվանում է «մարմնամարզություն»: Ասում է .«Եթե մի հարցի շուրջ չորս քաղաքական ուժեր համաձայնության են եկել, ուրեմն այդ հարցը գոնե իրենց համար կարեւոր է»,բայց չի հասկանում. եթե կարեւոր է, ինչու են գործընթացը հետաձգում մեկ ամսով:

ԱԻՄ-ը չի միանալու շուրջօրյա-եռօրյա հանրահավաքին, թեեւ կուսակցության կանոնադրության մեջ գրված է. «ԱԻՄ-ը պարտավոր է աջակցել բոլոր ժողովրդավարական գործընթացներին` անկախ նրանից, թե ում նախաձեռնությամբ դա կարվի»:

Այսօրվա պայմաններում Պարույր Հայրիկյանը գտնել է եւս մեկին, որ իր տեղում չէ: Պարույր Հայրիկյանի համար անընդունելի է Մարդու իրվաունքների պաշտպանի պաշտոնում Կարեն Անդեասյանի աշխատանքը: Հակակրանքը հատկապես ուժեղացել է օմբուդսմենի 2013 թվականի տարեկան զեկույցի հրապարակումից հետո: Փաստաթուղթը ԱԻՄ ղեկավարը գնահատում է անպարկեշտ եւ զարմանում, որ Կարեն Անդրեասյանն իր հիմնական գործը թողած` ՀՀ քաղաքացիներին տարբեր ոտնձգություններից պաշտպանելու փոխարեն, անդրադառնում է մահափորձից հետո պետության կողմից Հայրիկյանին հատկացրած գումարներին:

Պարույր Հայրիկյանն, ի դեպ` նշեց, որ պետության տված գումարը զգալի պակաս էր այն գումարից, որն անհրաժեշտ է ապաքինման համար: Ասում է, որ վերջին վիրահատության ծախսերը նույնիսկ հոգացել է ընկերը: Ինչ վերաբերում է պետությունում կատարվող մեկ այլ իրադարձությանը` կենսաթոշակային բարեփոխումների մասին ՍԴ որոշմանն, ապա այստեղ Պարույր Հայրիկյանը լավատեսության հիմք չի տեսնում:

Back to top button