ԿարևորՀասարակություն

ՍԴ որոշումը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Այսօր կեսօրին Սահմանադարական դատարանը  հրապարակել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 8 հոդվածների սահմանադարականությունը վիճարկող  ԱԺ պատգամավորների դիմումի վերաբերյալ որոշումը: Դատարանը Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել  օրենքի մոտ մեկ տասնյակ հոդված, նաև իրավական դիրքորոշում է հայտնել հակասհամանադրական հռչակված հոդվածների հետ փոխկապակցված այլ իրավական ակտերի վերաբերյալ: Միաժամանակ՝ ՍԴ-ն  մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ է տվել կառավարությանն ու ԱԺ-ին՝ « Կուտակային կեսնաթոշակների մասին օրենքն ու դրան փոխկապակցված նորմերը  ՍԴ  որոշման պահանջներին համապատասխանեցնելու համար։ ՍԴ որոշումը նաև մինչ այժմ կատարված կուտակային վճարների վերահաշվարկ է ենթադրում: Վճռի հրապարակմանը մասնակցել են  ոչ միայն դիմող ու պատասխանող կողմերն ամբողջական կազմերով, այլ նաև դիմումը ներկայացրած քաղաքական ուժերի ներկայացուցիչները, «Դեմ եմ» նախաձեռնության անդամները:  

Եվ այսպես՝ երկօրյա դատաքննությունից և  մոտ այդքան էլ տևած խորհրդակցությունից  հետո Սահմանդրական դատարանը հրապարակեց «Կուտակային կեսնաթոշակների մասին» օրենքի 8 հոդվածների սահմանադրականությունը վիճարկող դիմումի  վերաբերյալ որոշումը։ Դատարանը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչեց օրենքի մոտ մեկ տասնյակ հոդված՝ միաժամանակ  ամրագրելով, որ հակասահմանադրական  ճանաչված իրավադրույթները համակարգային առումով փոխկապակցված են մոտ 50 օրենքների  եւ ութ տասնյակից ավելի նորմատիվ իրավական այլ ակտերի հետ, որոնք նույնպես  ենթակա են վերանայման:

Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի՝ ուժը կորցնելու վերջնաժամկետը, ըստ որոշման,  այս տարվա սեպտեմբերի 30-նն է: Հենց այդքան  ժամանակ է տրվում ԱԺ-ին ու կառավարությանը  «Կուտակային կեսնաթոշակների մասին» օրենքի հակասահմանադրական ճանաչված հոդվածներն ու   դրանց խոխկապակցված իրավակագավորումները ՍԴ որոշման պահանջներին համապատասխանեցնելու համար:

Սահմանադրականի որոշումը բանվական ծավալուն է՝ մոտ 64 էջ:  ՍԴ նախագահն  այն  ընթերցեց մոտ մեկուկես ժամ՝ սա պայմանավորելով   նյութի ծավալով և բարդությամբ:   ՍԴ որոշման մեջ անդրադարձ կա վիճահարույց բոլոր խնդիրներին: 

Հրապարակումից հետո հնչած առաջին մեկնաբանությունը, որ ընդհանուր էր թե դիմող, թե պատասխանող կողմի համար, այն էր, որ ժամանակ է պետք  որոշումն ամբողջությամբ ուսումնասիրելու համար: Սա մասնավորապես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի առաջին դիտարկումն էր ՍԴ որոշման հրապարակումից անմիջապես հետո: «ՍԴ որոշումը մենք դեռ պետք է ուսումնասիրենք՝ հասկանալու համար դրա բովանդակությունն ամբողջությամն մեջ»:

Ծավալուն փաստաթուղթն ուսումնասիրելու կարիք տեսնում է նաև դիմող կողմի ներկայացուցիչը: Արծվիկ Մինասյանը, սակայն, ի տարբերություն պատասխանող կողմի , չի թաքցնում գոհունակությունը. ՍԴ որոշումը բավարարում է դիմող կողմին: «Երկու օր ժամանակ տվեք մեզ, ամբողջական փաստաթուղթը ստանանք ու մեր վերջնական տեսլականը ներկայացնենք: Ես այս պահին միայն շնորհակալություն եմ  ուզում հայտնել մեր ընդվզող երիտասրադներին»:

Մեկնաբանություններ անելուց առայժմ ձեռնպահ է մնում նաև պատասխանող հիմնակն կողմը՝ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: «Սահմանադրական դատարանը փաստեց հետևյալը. օրենքի այս այս հոդվածները հակասում են Սահմանադրությանը։ Մենք էլ պետք է այդ այդ հոդվածները փոխենք: Այս է ամբողջը»:

Ամենակարևոր հարցի պատասխանը, թե մինչև սեպտեմբերի 30-ը պարտադիր վճարներ այնուամենայնիվ պե՞տք է  արվեն, թ՞ե ոչ, ԱԺ ներկայացուցիչը առայժմ չունի և լրագրողներին նույնպես հորդորում է ձեռնպահ մնալ մեկնաբանություններից: 

Փոխարենը՝ հարցի պատասխանը միանշանակ է դիմող կողմի ներկայացուցիչներից Արտակ Զեյնալյանի համար: «Ռադիոլուրի» հետ զրույցում մինչ պարտադիր վճարումների հարցին անդրադառնալը Արտակ Զեյնալյանը նախ նկատեց. ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող ճանաչեց այն բոլոր հոդվածները, որոնք վիճարկվում էին դիմողների կողմից: Ավելին՝ չվիճարկող, բայց վիճարկվող հոդվածներին փոխկապակցված  մի քանի այլ հոդվածների վերաբերյալ իրավական դիրքորոշում հայտնեց ՝ դրանք խնդրահարույց համարելով։

— Կարծում եմ՝ կարելի է մեկ նախադասությամբ ասել հետևյալը ՝ դիմող կողմի պահանջը բավարավեց,- ասաց նա։
— Անորոշ մնաց հարցը, թե ի՞նչ պետք է լինի մինչև սեպտեմբերի 30-ը: Հակասահմանադրական հռչակված հոդվածները շարունակելու՞ են գործել, պարտադիր վճարները պե՞տք է արվեն:
— Ոչ, պետք է չարվեն։ Այն վճարումներն էլ , որ արվել են, պետք է վերադարձվեն: Հակասահմանադրական հռչակված օրենքերի համեմատությամբ կա շատ ավելի հակասահմանադրական վիճակ: Դա իրավական բացի իրավիճակն է, երբ ընդհանրապես չկա որևէ իրավակարգավորում: Դրա համար ՍԴ-ին տրված է հնարավորություն ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգել, որպեսզի շատ ավելի անհասկանալի վիճակ չառաջանա: Այնպես որ՝ ՍԴ- ն պատճառաբանված կիրառեց իր այդ լիազորությունը:

Մինչ կողմերը փորձում են կողմնորոշվել ՍԴ որոշման իրավական բովանդակության մեջ, քաղաքական ուժերն արդեն գնահատում են դրա քաղաքական կողմը: ՍԴ դիմած չորսից մեկի՝ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը կարծում է, որ որոշումը իրավական լինելով հանդերձ ունի քաղաքական ենթատեքստ: ՍԴ- ն արձանագրեց այն բոլոր բացերը, որոնք մատնանշում էին ոչ իշխանական ուժերը. ասում է Արամ մանուկյանն ու որոշման հիմքում տեսնում նաև իրենց դերակատարումը։ Արամ Մանուկյանը նաև կարծում է, որ ՍԴ վճիռ ավելի հիմնավորեց կառավարությանն անվստահություն հայտնելու չորս ուժերի մտադրությունը:

Back to top button