ԿարևորՄիջազգային

ՌԴ նախկին վարչապետը Ասադի հետ քննարկել է նաեւ քեսաբահայության խնդիրը

Ռուսաստանի նախկին վարչապետ, Կայսերական ուղղափառ պաղեստինյան միության նախագահ Սերգեյ Ստեպաշինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանավոր ուղերձը՝ քեսաբահայության վերաբերյալ:

Վլադիմիր Պուտինի ոչ պաշտոնական բանագնացը «Ինտերֆաքս» գործակալությանն ասել է, որ Բաշար Ասադի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ահաբեկիչների գործողություններից տուժած սիրիահայությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Սիրիակլան ավիաուղիների ինքնաթիռը կայսերական ուղղափառ պաղեստինյան միության տրամադրած օգնությունը սիրիահայերին կհասցնի առաջիկա օրերին:

Ստեպաշինն ասել է Ասադին, որ անթույլատրելի է հայերի փաստացի  ցեղասպանության կրկնությունը: Հիշեցնենք, որ Քեսաբի դեպքերին երեկ անդրադարձել է նաև պաշտոնական Մոսկվան. Ռուսաստանի արտգործնախարարությունը առաջարկել է Քեսաբի հայության կոտորածները քննարկել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:

Back to top button