Միջազգային
Ուկրաինան Ղրիմը վերադարձնելու նպատակով պատրաստվում է Ռուսաստանի դեմ հայցով դիմել միջազգային դատարան


Ուկրաինան Ղրիմը վերադարձնելու նպատակով պատրաստվում է Ռուսաստանի դեմ հայցով դիմել միջազգային դատարան, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դենշչիցան: «Ղրիմը համարում ենք Ուկրաինայի մաս և ծրագրում ենք Ղրիմում Ռուսաստանի գործողություների դեմ հայցով դիմել միջազգային դատարան: Կարծում ենք, որ միջազգային աջակցությամբ կարող ենք վերադարձնել Ղրիմը»,- ասել է Դենշչիցան լրագրողներին: Նա նշել է, որ խոսքը վերաբերում է Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանին: «Փաստաթղթեր ենք հավաքում և դա կարող է որոշակի ժամանակ խլել: Կա հնարավորություն հայցը ձևակերպել միջազգային ծովային օրենսդրության համաձայն: Այժմ գործը պատրաստվում է»,-հայտարարել է Դենշչիցան: