Հասարակություն

Նարեկ Հախնազարյանի համերգի ողջ հասույթը կուղղվի քեսաբահայերին

Անվանի թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում հանդես կգա բարեգործական համերգով, որի հասույթը կտրամադրվի քեսաբահայերի կարիքներին: Համերգը տեղի կունենա ապրիլի 5-ին ԱՄՆ-ում ՀՀ-ի դեսպանության աջակցությամբ: Համերգի տոմսերն արժեն 50 ԱՄՆ դոլար: Ծրագրում ներառված է Կոմիտաս, Խուդոյան, Խաչատուրյան, Չայկովսկի: 26-ամյա Հախնազարյանը մի շարք հեղինակավոր մրցույթների դափնեկիր է, Չայկովսկու անվան մրցույթի առաջին մրցանակակիր:

Back to top button