ԿարևորՄիջազգային

ՄԱԿ-ն սկսել է Սիրիային նվիրված «Ժնեւ-3» խորհրդաժողովի նախապատրաստումը

Միջազգային հանրակցությունն սկսել է Սիրիային նվիրված երրորդ խորհրդաժողովի («Ժնեւ-3») նախապատրաստումը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Նրա խոսքով՝ խորհրդաժողովի հաջողության համար կպահանջվի Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի աջակցությունը: «Մեզ անհրաժեշտ է մոբիլիզացնել միջազգային հանրակցության քաղաքական կամքը: «Ժնեւ-2» խորհրդաժողովը լայն հեռանկարներ չբերեց եւ մենք ջանադիր աշխատում ենք «Ժնեւ-3» հանդիպումն անցկացնելու վրա»,- ասել է գլխավոր քարտուղարը՝ ելույթ ունենալով Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում: Նա նշել է, որ նոր խորհրդաժողովի հաջողության համար
կպահանջվի «հանգուցային խաղորդների՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի աջակցությունը, որոնք դարձել են ժնեւյան վերջին խորհրդաժողովի նախաձեռնողները»: «Նրանք պետք է ազդեն բոլոր կողմերի վրա, որպեսզի նրանք անկեղծ ու կառուցողական տրամադրվածությամբ մոտենան բանակցություններին»,- հավելել է Պան Գի Մունը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Back to top button