Հասարակություն

Խոսե՞լ աղանդներից, թե՞ ոչ. կարծիքները հակասական են

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այսօր լրագրողների հետ է հանդիպել ու իր մտահգություններն է հայտնել Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության ու վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Նա խոսել է կրոնական տարբեր կազմակերպությունների որդեգրած այսպես ասենք, նոր քաղաքականությունից, կարծիք հայտնել Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ: Վերջիններս Ամարյանը 1915թ կրկնություն է համարել:

Խոսե՞լ աղանդներից, թե՞ ոչ, կարծիքները տարբեր են, Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության ու վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը կարծում է՝ լռել ու արհամահրել պետք չէ, հասարակությունը պետք է ինֆորմացիա ունենա, սակայն, քարոզել պետք չէ, մարդը կարող է ունենալ իր կարծիքը, դա իր իրավունքն է, բայց ընդունելով այն` չի կարող ոտնահարել մարդու իրավունքն ու քարոզել այն. «Եթե զգուշացնում ես, տեղեկացնում ես, նա պաշտպանված է, մենք պետք է տեղեկացված լինենք»:

«Կենտրոնը ֆիզիկապես չի կարող օգնել բոլորին»,-ասում է,- միաժամանակ նկատում՝ որևէ բան հրապարակելիս պետք է փաստեր լինեն:

«Մեզ մոտ հիմնականում գալիս են, երբ որ բոլոր խնդիրներով անցել են, ես մի դիմող ունեմ, որը տասը տարի առաջ եղել է «Նոր սերունդ» աղանդի մեջ, դուրս է եկել, այդ ժամանակ մի փոքր տարօրինակություն է ունեցել, մայրը բժշկի է տարել, տեղում ուղարկել են Ավանի հոգեբուժարան: Մի դեպք ունենք կապված բուդդայականի հետ»:

Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության ու վերականգնողական կենտրոնի ղեկավարը նաև ահազանգում է՝ կրոնական կազմակերպությունները վերջերս սեռական ու հիմնական բնազդի հարցերին մեծ ուշադրություն են դարձնում: Որպես վերջին թարմ օրինակ, նա մորմոններին է մատնանշում: Պատկան մարմինները տեղյակ են, — ասում է ու եզրափակում՝ պետք է լուրջ ուշադրություն դարձնել խնդրին:

Back to top button