ԿարևորՔաղաքական

Էդվարդ Նալբանդյան. «Հայաստանը մայիսին ծրագրում է ստորագրել ՄՄ անդամակցության վերաբերյալ փաստաթղթերը» (լրացված)

լրացված է ժամը 17։ 48- ին

Հայաստանը մայիսին ծրագրում է ստորագրել Մաքսային միությանն անդամակցության ու Միասնական տնտեսական գոտուն միանալու վերաբերյալ փաստաթղթերը, այսօր Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (ՄԳԻՄՈ) ելույթի ժամանակ հայտնել է Հայաստանի արտգործնախարարը: ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ի հաղորդմամբ՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Երևանը ծրագրում է մինչև ապրիլի վերջ ավարտին հասցնել Մաքսային միությանն անդամակցության նախապատրաստական աշխանանքները:

Հայաստանի արտգործնախարարն իր ելույթում անդադարձել է նաև Քեսաբի իրավիճակին՝ վստահեցնելով, որ հայկակական պետությունը հնարավոր առավելագույն ջանքերն է գործադրում սիրիահայությանն աջակցելու համար:«Սիրիայում նախկինում ապրում էր 120 հազար հայ, այսօր՝ 50-60 հազար: Վերջին իրադարձությունների պատճառով սիրիահայերը լքեցին երկիիը: Քեսաբահայությունը փաստացի լքել է հայրենի քաղաքը: 700 ընտանիք ապաստանել է Լաթաքիայում: Նրանք հումանիտար օգնության կարիք ունեն»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը՝ ընդգծելով, որ զինված ահաբեկիչները Քեսաբ են ներթափանցել Թուրքիայի տարածքից և հարձակում գործել խաղաղ բնակչության վրա։

Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ էլ նշված է, որ ՄԳԻՄՈ- ում տեղի է ունեցել նախարար Էդվարդ Նալբանդյանին բուհ- ի պատվավոր դոկտորի կոչման շնորհման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հայաստանում համատեղության կարգով հավատարմագրված շուրջ երեք տասնյակ դեսպաններ, ՄԳԻՄՈ-ի դասախոսներ և ուսանողներ, հեղինակավոր վերլուծաբաններ և լրագրողներ։

Միջոցառումը բացելով՝ ՄԳԻՄՈ-ի ռեկտոր Անատոլի Տորկունովը նշել է, որ ինստիտուտում տարիների ընթացքում սովորել և այսօր էլ սովորում և դասավանդում են բազմաթիվ հայեր ու ընդգծել, որ իր ղեկավարած կրթօջախն ինչ-որ իմաստով հանդիսանում է շուրջ 200 տարի առաջ Լազարյանների կողմից Մոսկվայում հիմնադրած Արևելյան լեզուների ինստիտուտի իրավահաջորդը։ Կրթօջախի ղեկավարն ասել է, որ ինստիտուտի շրջանավարտ Էդվարդ Նալբանդյանը հանդիսացել է ՄԳԻՄՈ-ի լավագույն ուսանողներից մեկը, ով հաջողությամբ ավարտելով համալսարանը դիվանագիտական կարիերայի լուրջ ճանապարհ է անցել և այժմ զբաղեցնում է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը։

Back to top button