ԿարևորՔաղաքական

Երևանը կշարունակի համագործակցել ՆԱՏՕ-ի հետ գործող ձևաչափում.Տիգրան Բալայան

Երևանը կշարունակի համագործակցել ՆԱՏՕ-ի հետ գործող ձևաչափում, այսօր Իտառ-տասսին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը՝ մենաբանելով երեկ արևմտյան մամուլում տեղ գտած տեղեկությունն այն մասին, Հյուսիսատլնանտյան դաշինքը մտադիր է սերտացնել համագործակցությունը Հայաստանի հետ:

«Մենք ունենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցության գործող ձևաչափ և մտադիր ենք համագործակցությունը շարունակել հենց այդ ձևաչափում», Տիգրան Բալայանի խոսքերը մեջբերում է Իտառ-տասսը:

Հիշեցնենք, որ երեկ Հյուսիսատլանյան դաշինքը հայտարարություն էր ընդունել, համաձայն որի ՆԱՏՕ-ն խորացնում է համագործակությունը Արևելյան Եվրոպայի երկնեի հետ: Ավելի վաղ գերմանական Շպիգել պարբերականը գրել էր, որ ուկրաինական ճգնաժամի ֆոնին ՆԱՏՕ-ն մտադիր է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի հետ: Հրատարակության տրամադրության տակ է հայտնվել դաշինքի մի փաստաթուղթ, որում մանրամասն ներկայացվում են Երևանի, Քիշնևի և Բաքվի հետ համագործակցությունը զարգացնելու գործնական քայլերը:

Դրանց գլխավոր նպատակը տարածաշրջանի գործընկերներին սատարելն է: Շպիգելը գրում է, որ ՆԱՏՕ-ն քննարկելու է նաև նշված երկրների զինված ուժերի համատեղելիությունը կազմակերպության անդամ երկրների զինուժի հետ: Խոսքը համատեղ զորավարժությունների անցմացման մասին է: Այդ նպատակով առաջիկայում Քիշնեև կուղարկվեն համապատասծխան մասնագետներ: Բաքվի հետ ՆԱՏՕ-ն կարևորում է համագործակցության սերտացումը էներգետիկ և կիբեր անվտանգության ոլորտներում: Դե իսկ Հայաստանի համար դաշինքը գերակա է համարում հայկական զինված ուժերի անձնկազմի պատրաստականության մակարդակի բարձրացումը:

ՆԱՏՕ-ի ծրագրերը դաշինքի անդամ երկրների արտգործնախարարները երեկ քննարկել են Բրյուսելում՝ ուշ երեկոյան հստակեցնելոն նաև Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունները:

Back to top button