Հասարակություն

«Օգնիր եղբորդ» հիմնադրամը դրամահավաքի կոչ է անում

ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ  ԿՈՉ`Ի ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ  ՔԵՍԱԲԱՀԱՅՈՒԹՅԱՆ

 Սիրելի հայրենակիցներ,

Շարունակվում է Սիրիական ճգնաժամը`ծանր և անդառնալի կորուստներ հասցնելով սիրիահայ մեր եղբայրներին:

Պատմական Կիլիկիայի վերջին պատառիկ հայաբնակ Քեսաբում և նրա շրջակա գյուղերում  տեղի ունեցած իրադարձությունները մեր հիշողության մեջ հայ ժողովրդի պատմության ամենասև էջը  վերապրելու ծանր փորձություն  դարձան. Թուրքիայից ներխուժած զինյալ խմբերի դաժան հարձակումների հետևանքով շուրջ 670 հայ ընտանիք տարհանվել է իր բնօրրանից` ապաստան գտնելով  Լաթաքիա քաղաքում:

Ծանր վիճակում հայտնված մեր հայրենակիցները բարոյական աջակցության, զորակցության եւ նյութական օժանդակության կարիք ունեն:

Սիրիահայ մեր հայրենակիցների աջակցության «Օգնիր եղբորդ»  հիմնադրամը կոչ է անում  բոլոր անհատներին և կազմակերպություններին մենակ չթողնել մեր եղբայրներին` նյութական աջակցությամբ սատարելով ծանր օրեր ապրող քեսաբահայությանը:

Սիրելի հայրենակիցներ, այդ նպատակով արվող նվիրատվությունները կարող եք  ուղղել «Օգնիր եղբորդ» հիմնադրամի  հետևյալ հաշվեհամարներին`

Anelik Bank

AMD 11807008554300
EUR 11807008554302
USD 11807008554301
RUR   11807008554303

Back to top button