ԿարևորՔաղաքական

Քեսաբ այցելելու նպատակը գնալ և փաստեր հավաքելն էր. պատգամավոր

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Լաթաքիայում ապաստանած Քեսաբի հայերի հետ օրերս հանդիպած հայ պատգամավորներն այսօր լրագրողներին են փոխանցել իրենց տպավորությունները: «Քեսաբ այցելելու նպատակը գնալ և փաստեր հավաքելն էր տեղի ունեցող իրադարձությունների մասին, ինչպես նաև մշակել առաջարկությունների ցանկ, որպեսզի մեր հանրապետությունը հետագայում կարողանա տեր կանգնել և օգնել մեր հարենակիցներին»,- հայտարարել է  ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը: Նա վստահեցրել է, որ Հայաստանի զորակցությունը քեսաբահայերին շատ կարևոր է և կոչ արել  թե´ մտավորականներին, թե´ գործարարներին, թե´ քաղաքական գործիչներին ու լրատվամիջոցներին այցելել Լաթաքիա:

Հանդիպում հարկադրված տեղահանության ենթարկված ու Լաթաքիայում ապաստանած Քեսաբի հայերի հետ: Սեփական նախաձեռնությամբ ու մասնավոր այցով ԱԺ մի քանի պատգամավորներ օրերս են վարդարձել Լաթաքիայից: Վերադարձել են տպավորված, հուզված ու մի հստակ համոզմամբ՝ պետք է գնային: Այժմ այն մասին, թե ինչ էր տեղի ունեցել մարտի 21-ի գիշերը: Պագտամավոր էդմոն Մարուքյանը փոխանցում է ականատեսների պատմածը ՝ «մարտի 21-ի լուսադեմին, Քեսաբի հերթապահները (իսկ հայերն արդեն երեք տարի է, որ հերթապահություն են իրականացնում Քեսաբում) նկատել են, որ թուրքական սահմանի սահմանապահները հետ են քաշվել ու խմբերի կրակոցներով առաջխաղացում է սկսվել: Եթե թուրքական հերտանու կողմից հրոսակները աջակցություն չստանային, հաջողության դժվար թե հասնեին: Սիրիան երկու ինքնաթիռ է օդ հանել, որոնցիցի մեկին ոչնչացրել է թուրքական կողմը՝ հիմնավորելով,որ իրենց օդային տարածքն են խախտել.«Սիրիական բանակի ձեռքերը այդ ժամանակ ըստ էության կապված են եղել: Նրանք չեն պատկերացրել, որ հարձակում կլինի: Հետևանքների ականատեսը ողջ աշխարհն է»:

Պատգամավոնրեը հանդիպել են երեք օր գերի ընկած հայերից մեկի հետ: Հենց նա էլ պատմել է դաժանությունների մասին, նշել, որ դժվարությամբ է կարողացել բացատրել, որ ինքը հայ է, սրան հետևել է նրանցիցի մեկի՝ արձագանքը՝ «գյավուր եք, պետք է ձեզ սպանենք»: Ականատեսը վստահեցրել է, որ զինյալները ամեն օրվա համար չորս հայրուր չորս հարյուր դոլլար գումար են ստացել: Այժմ զինյալների ֆինասնավորումը դադարեցված է, սակայն, նրանց հայերի ունեցվածը թալանելու հնարավորություն է տրված: Քեսաբից տարհանված հայերը ապաստանել են Լաթաքիայում: 320 հայ ընտանիք Սուրբ Աստվածածին եկեղեցում ամեն օր սնունդ է ստանում: Նրանց մի մասն էլ հյուրընկալվել են հարազատների կամ էլ պատահական ու բարեգութ մարդկանց ընտանիքներում: Նրանք բոլորն էլ վստահ են՝ Սիրիան ազատագրելու է Քեսաբն ու իրենք հետ են վերադառնալու իրենց բնակավայր: Եվ հենց այստեղ է, որ Քեսաբի հայերը աջակցության կարիք ունեն:

«Առաջնայինը դրամական օգնությունն է, որը կարևոր է մեր համայնքի համար:Եթե մարդիկ գումար ունենան, կարող են ամեն ինչ ձռեռքբերել: Այս պահին գումար կար, բայց ինչքան երկար մնան, այնքան երկար գումարի կարիք կլինի»,-ասում է ԱԺ պատմագավոր Էդմոն Մարուքյանը:

Թևան Պողոսյան.«Սննդից բացի մարդիկ այլ կարիքներ էլ ունեն, տարհանվել են մի շորով, ժամանակի ընթացքում, եթե երկար տևի, խնդիրներ են առաջանալու: Այս պահին ամենակարևորը գումար տրամադրելն է»:

Գործող հիմնադրամներ արդեն կան, առաջիկայում նորերի մասին նույնպես հայտարարություններ կլինեն:
Թուրքագետ Արտակ Շաքարյանը նշում է, որ 1998թ երբ Թուրքիան և Սիրիան համարյա պատերզամի շեմին էին, քեսաբցիների վկայությամբ թուրքերը զորքերը Քեսաբին են մոտեցրել ու սպառնացել.«Սպասեք երկրորդ Ցեղասպանություն ենք անելու, այսինքն այն ժամանակվանից ի վեր, այդ վախը, այդ ահագնացող սուրը կար: Ասադին հաղթելու համար տրամաբանական է, որ շատ ռազմավարական հենակետ կլինի Լաթաքիան վերցնելը, որը սկսվում է, բնականաբար, Քեսաբը վերցնելով»:

Թուրքագետը կարծում է, որ Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Քեսաբում տեղի ունեցածը ևս մեկ անգամ հնարավորություն է տալիս աշխարհին հիշեցնելու Ցեղապսապնության մասին:

Back to top button