Միջազգային

«Վայմարյան եռանկյունի». Արեւելյան Եվրոպային չպետք է կանգնեցնել կոշտ ընտրության առաջ

ՆԱՏՕ-ի Բրյուսելի հանդիպումից առաջ՝ երեկ հանդիպել են «Վեյմարյան եռանկյունու» երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի արտգործնախարարները: Վալտեր Շտայնմայերը, Լորան Ֆաբիուսը և Ռադոսլավ Սիկորսկին կոչ են արել Եվրամիությանը փոխել քաղաքականությունն Արևելյան Եվրոպայի նկատմամբ: Դիվանագետները հայտարարել են, որ այլևս չի կարելի այդ երկրներին կանգնեցնել կոշտ ընտրության առաջ՝ Եվրամիությո՞ւն, թե՞ Ռուսաստան:

Գերմանիայի արտգործնախարարն իր լեհ և ֆրանսիացի պաշտոնակիցների հետ հանդիպումից հետո նաև հայտարարել է, որ չի տեսնում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկար: Դիվանագետը շեշտել է, որ ինքը կարող է պատկերացնել սերտ միավորում Կիևի հետ, սակայն Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի պատկերացնում: «Ուկրաինային, Վրաստանին, Մոլդովային, Բելառուսին և Ադրբեջանին պետք է թույլ տալ սերտորեն համագործակցել ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի միջև»,- ասել է նա։

Back to top button