Միջազգային

Ռուսաստանի ապրիլմեկյան «կատակը» Ուկրաինայի համար. գազը թանկացավ գրեթե 50 տոկոսով

Այսօրվանից «Գազպրոմ» ընկերությունը Ուկրաինա մատակարարվող գազի սակագինը թանկացրել է 43,5 տոկոսով: Կապույտ վառելիքի հազար խորանարդ մետրի դիմաց Կիևն այսուհետև կվճարի 385,5 դոլար:«Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերն այսօր տեղեկացրել է, որ այդպիսով Մոսկվան չեղյալ է հայտարարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի արդեն նախկին առաջնորդ Վիկտոր Յանուկովիչի միջև անցած տարվա դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունը: Այսպիսով, Կիևի համար ռուսական կապույտ վառելիքն ապրիլի մեկից թանկանում է 117 դոլարով:

Back to top button