Ռուսաստանը առաջարկում է Քեսաբի դեպքերը քննարկել ՄԱԿ- ի ԱԽ- ում


ՄԱԿ- ի Անվտանգության խորհուրդը պետք է քննարկի Քեսաբի հայության կոտորածները՝ տալով տեղի ունեցածի սկզբունքային գնահատական, ասված է ՌԴ ԱԳՆ այսօր տարածած հայտարարության մեջ, հայտնում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը։
«Արդեն մի քանի օր միջազգային հանրության եւ իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը սեւեռված է Սիրիայի հյուսիս- արեւմուտքում, Թուրքիայի հետ սահմանակից, Լաթաքիա քաղաքից 65 կմ հեռավորության վրա գտնվող Քեսաբ քաղաքի իրադարձությունների վրա։ Ստեղծված տեղեկությունների համաձայն՝ Քեսաբ քաղաքի մերձակայքում, որտեղ դարերով, դեռ Կիլիկիան Հայաստանի թագավորության ժամանակներից, համախմբված ապրում են հայերը, դաժան հարձակման է ենթարկվել «Ալ Կաիդայի» հետ կապված «Ջեբհատ ան- Նուսրի» եւ «Ահրար ան- Շամ» ծայրահեղական խմբավորման մի քանի հազարի հասնող մարդկանց կողմից»- ասված է հայտարարության մեջ՝ միաժամանակ նշվելով, որ «պատմական հայկական անկլավում», որի վրա հարձակվել է «մարդասպանների եւ բռնարարների միջազգային բանդան» ռազմական օբյեկտներ չեն եղել։
ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ նշված է, որ Քեսաբի 700 ընտանիքների միակ մեղքն այն էր, որ նրանք հավատարիմ էին Սիրիայի կառավարությանը։ «Ինչ վերաբերում է Youtube— ում հայտնված տեսանյութերին, եթե անգամ դրանում, ինչպես հաստատում են որոշ աղբյուրներ, ոչ թե Քեսաբի հայերի սպանությունն է պատկերված, այլ սիրիական բանակի զինվորների դեմ դաժան հաշվեհարդարը, ապա դրանից այդ հանցավործությունը պակաս սարսափելի չի դառնում»,- ընդգծված է հայտարարության մեջ։