Ռուսական զորքերի հեռացումը Արեւմուտքը համարում է լարվածության թուլացման նշան


Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը և ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին ուկրաինական սահմանից ռուսական զորքերի հեռացումը համարում են միջազգային հարաբերություններում լարվածության թուլացման նշան: Շտայնմայերը զորքերը հետ քաշելու մասին Վլադիմիր Պուտինի հրամանը անվանել է «փոքրիկ նշան, որ իրավիճակը դարձել է ավելի պակաս լարված»: Պսակին էլ ասել է, որ եթե զորքերի տեղաշարժի մասին տեղեկությունները ճիշտ են, ապա դա նախնական ցանկալի քայլ է` արված Ռուսաստանի կողմից: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը Գերմանիայի կանցլեր Մերկելի հետ հեռախոսային զրույցի ժամանակ հայտարարել էր Ուկրաինայի արևելյան սահմաններից զորքերը մասնակիորեն հեռացնելու մասին: Սահմանին ռուսաստանյան զինվորականների քանակի կրճատման փաստը հաստատել են նաև Ուկրաինայի պաշտպանություն նախարարությունում: