Միջազգային

Ուկրաինայում մեկնարկել է նախագահական ընտրությունների նախընտրական գործընթացը

Ուկրաինայում մեկնարկել է նախագահական ընտրությունների նախընտրական գործընթացը: Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախօրեին  ավարտել է նախագահի թեկնածուների գրանցման համար փաստաթղթերի ընդունումը: Պետության ղեկավարի ընտրություններում  իրենց թեկնածությունը դնելու մտադրության մասին հայտարարել են Ուկրաինայի 46 քաղաքացի: Նրանցից 16-ն արդեն գրանցվել են, դիմում ներկայացրած ևս 14-ը մերժում են ստացել: Մյուսների հարցը քննարկվելու է ապրիլի 4-ին: Արդեն գրանցված 16 թեկնածուների թվում են «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլիա Տիմոշենկոն, խորհրդարանի պատգամավոր Պյոտր Պորոշենկոն, Կումունիստական կուսակցության առաջնորդ Պյոտր Սիմոնենկոն, Ռեգիոնների կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Օլեգ Ցարյովը: Նշենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները նախատեսված է անցկացնել մայիսի 25-ին:

Back to top button