Միջազգային

Ներքին գործերի նախարար Մանուել Վալսը՝ Ֆրանսիայի կառավարության նոր ղեկավար

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռուստատեսային ուղերձում հայտարարել է կառավարության նոր ղեկավարի պաշտոնում ֆրանսիական հանրության շրջանում մեծ ճանաչում ունեցող քաղաքական գործիչներից մեկի, Ներքին գործերի նախարար Մանուել Վալսի նշանակման մասին: Այդ որոշումը պայմանավորված է կիրակի կայացած ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլում իշխող սոցիալիստական կուսակցության լուրջ պարտությամբ: Սոցիալիստները ստացան ձայների շուրջ 42 տոկոսը, այն դեպքում, երբ աջ կենտրոնամետ «Միություն հանուն ժողովրդական շարժում» կուսակցությանն իր վստահության քվեն տվեց ընտրողների 49 տոկոսը: Ընտրությունների արդյունքների համաձայն  ձախերը իրենց դիրքերը զիջել են 155 քաղաքներում: Հեռացած վարչապես Ժան Մարկ Էյրոն և նրա ղեկավարած նախարարների կաբինետը հրաժարական են տվել, իրենց վրա վերցնելով ընտրություններում պարտությունը:

Back to top button