ԿարևորՄիջազգային

ՆԱՏՕ-ն մտադիր է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի հետ

Բրյուսելում այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարների հանդիպումը

Բրյուսելում այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարների հանդիպումը: 28 անդամ պետությունների նախարարներն առաջին անգամ են հանդիպում Ուկրաինայի և Ղրիմի շուրջ Ռուսաստանի և Արևմուտքի միջև սկզբ առած ճգնաժամի պայմաններում, որն ըստ փորձագետների ամենախորն է սառը պատերազմի տարիներից ի վեր: Երկօրյա խորհրդակցության օրակարգում դաշինքի անդամ հարավարևելյան Եվրոպայի երկրներներին աջակցության ցուցաբերման հարցերն են՝ Ղրիմը Ռուսաստանին միացնելու համատեքստում: Նյուս.ռու կայքի դիվանագիտական աղբյուրները նշում են, որ քննարկվում են մի շարք ծրագրեր՝  Արևելյան Եվրոպայում զորավարժությունների անցկացումից մինչև տարածաշրջանում Հյուսիսատլանտյան դաշինքի նոր ռազմակայանների ստեղծումը: Բնականաբար, Մոսկվան ՆԱՏՕ-ի քայլը կդիտարկի որպես Ռուսաստանի դեմ ուղղված սադրանք:

Դաշինքը մտադիր է ընդլայնել ընդլայնել համագործակցությունը Հայաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի հետ

Բրյուսելում մեկնարկող հանդիպման ընթացքում քննարկվելու է նաև մեր երկրի հետ հարաբերությունների սերտացման հարցը: Գերմանական Շպիգել պարբերականը գրում է, որ ուկրաինական ճգնաժամի ֆոնին՝ ՆԱՏՕ-ն մտադիր է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի հետ:Հրատարակության տրամադրության տակ է հայտնվել դաշինքի մի փաստաթուղթ, որում մանրամասն ներկայացվում են Երևանի, Քիշնևի և Բաքվի հետ համագործակցությունը զարգացնելու գործնական քայլերը:Դրանց գլխավոր նպատակը տարածաշրջանի գործընկերներին սատարելն է:

Շպիգելը գրում է, որ ՆԱՏՕ-ն քննարկելու է նաև նշված երկրների զինված ուժերի համատեղելիությունը կազմակերպության անդամ երկրների զինուժի հետ: Խոսքը համատեղ զորավարժությունների անցմացման մասին է:Այդ նպատակով առաջիկայում Քիշնեև կուղարկվեն համապատասծխան մասնագետներ:Բաքվի հետ ՆԱՏՕ-ն կարևորում է համագործակցության սերտացումը էներգետիկ և կիբեր անվտանգության ոլորտներում: Դե իսկ Հայաստանի համար դաշինքը գերակա է համարում հայկական զինված ուժերի անձնկազմի պատրաստականության մակարդակի բարձրացումը:

Back to top button