Միջազգային

ՆԱՏՕ- ն դադարեցնում է համագործակցությունը Ռուսաստանի հետ

Հյուսիս- ատլանտյան դաշինքը դադարեցնում է Ռուսաստանի հետ քաղաքացիական եւ ռազմական համագործակցությունը Ղրիմի բռնազավթման եւ բռնակցման պատճառով, հայտնում է Բի Բի Սի- ն։

Նման որոշում են ընդունել ՆԱՏՕ- ի անդամ երկրների ԱԳ նախարարները։ Դրան զուգահեռ նրանք ընդգծել են, որ քաղաքական երկխոսությունը կարող է շարունակվել Ռուսաստան- ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում։

Ընդունած հայտարարության մեջ դաշինքը Ռուսաստանին կոչ է անում անհապաղ միջոցառումների ձեռնարկել՝ միջազգային իրավունքի պահպանմանը վերադառնալու համար։

ՆԱՏՕ- ն նաեւ մտադիր է ամրապնդել համագործակցությունը Ուկրաինայի եւ Արեւելյան Եվրոպայի այլ երկրների հետ եւ ընդունել անհետաձգելի միջոցառումներ՝ օգնելու համար Ուկրինային՝ ապահովելու սեփական անվտանգությունը։

Back to top button