Հասարակություն

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանում ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առթիվ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանում ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առթիվ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Ուղերձում մասնավորապես ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Հարգելի՛ բարեկամներ,

Չեմ կասկածում, որ հայ և ասորի ժողովուրդների դարավոր հարևանությունը, բարեկամությունն ու մշակութային փոխներթափանցումները շարունակվելու են: Մենք փոխադարձաբար հարստացնելու և ուժեղացնելու ենք միմյանց: Հաբ-Նիսանի տոնը, որ խորհրդանշում է բնության զարթոնքն ու պտղաբերությունը, թող հայաստանաբնակ ասորիներին բերի ուրախություն և երջանկություն: Թող գալիք տարին ձեզ համար լինի արդյունավետ ձեռնարկների, նոր նվաճումների տարի»:

 

Back to top button