Մշակույթ

Հայազգի կիթառահար Ժորա Սարգսյանի համերգը ՝վաղը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Վաղը «Մեցցո» ակումբում տեղի կունենա գերմանաբնակ հայազգի կիթառահար Ժորա Սարգսյանի և իսպանացի ֆլեյտահարուհի Սառա Ուռենի հայաստանյան դուետ-պրեմիերան: Համերգին երաժիշտները կատարելու են ֆրանսիացի կոմպոզիտոր Կլաուդիա Բոլինգի ստեղծագործությունները: Հայազգի երաժիշտը խոստովանել է, որ հայրենիքում միշտ ներկայանում է պրեմիերաներով:

Եռամյա ընդմիջումից հետո նորից հայաստանյան հանդիսատեսին կներկայանա գերմանաբնակ հայազգի կիթառահար Ժորա Սարգսյանը: Այս անգամ նա իսպանացի ֆլեյտահարուհի Սառա Ուռենի հետ կներկայացնեն ֆրանսիացի ջազ կոմպոզիտոր Կլաուդիա Բոլինգի ստեղծագործությունները` կիթառ, դաշնամուր և ֆլեյտա եռյակի համար: Ստեղծագործությանը Ժորան ծանոթացել է անձամբ կոմպոզիտորի միջոցով Ֆրանսիայի Նիցցա քաղաքում, որտեղ Բոլինգը խոստովանել է, որ այդ ստեղծագործությունը 15 տարի չի կատարվել, իսկ դրանից առաջ այն հնչել է շատ հայտնի կիթառահարների կատարմամբ:

Հայաստանում 8 համերգներ ունեցած երիտասարդ կիթառահարը հայրենիքում միշտ հանդես է եկել պրեմիերաներով: Դասական կիթառը Հայաստանում կարելի է ասել մեծ պատմություն չունի, ասում է երիտասարդ երաժիշտը: Երաժշտական կրթությունը ստացել է Գերմանիայում, սովորել Քյոլնի պետական կոնսերվատորիայում: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է:

Վերջին տարիներին կիթառի համար հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների պակաս կա, ասում է երաժիշտը՝ նշելով, որ եղածն էլ Կոմիտասի գործերի մշակումներն են: Այս հանգամանքը թույլ չի տալիս հայազգի կոմպոզիտորներին ներկայացնել մեծ բեմերում: Սա կիթառտ մասին, իսկ ահա իսպանացի ֆլեհտահարուհին հայ կոմպոզիտորների գործերը կատարում է՝ մեծ ուրախությամբ, հատկապես Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և հիշում. որպես մենակատար նվագել է Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը փոխադրած ֆլեյտայի համար:
«Արամ Խաչատրյանի գործերը նմանեցնում եմ իսպանական ֆոլկ երաժշտությանը, օրինակ «Սուսերով պարը»»:

Back to top button