Հասարակություն

Գյումրիի մանկավարժական համալսարանը Թուրքիայի դեմ հետաքննություն սկսելու դիմում է հղում

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Գյումրի

Քեսաբահայության հարցը դարձել է առաջնային խնդիր աշխարհով մեկ սփռված յուրաքանչյուր հայի համար: Գյումրիի մանկավարժականը դրամական օգնություն  կցուցաբերի քեսաբահայությանը  ու դիմում-բողոք կհղի ՄԱԿ-ին՝ ՄԱԿ-ի 1948 և 1968 թթ. «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» Կոնվենցիայի հիման վրա Թուրքիայի գործողությունները դատապարտելու որպես ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություն և սկսելու միջազգային հետաքննություն Թուրքիային պատասխանատվության ենթարկելու նպատակով։

Back to top button