Հասարակություն

Ականի պայթյունի հետեւանքով զինծառայող է զոհվել

Մարտի 31-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելուժամանակ ականի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել 1987թ. ծնված ավ. լ-նտ Հարություն Գառնիկի Սաֆարյանը:   ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Հ.Սաֆարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Back to top button