Միջազգային
Ֆրանսիայում կայացած ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլում լուրջ պարտություն է կրել իշխող Սրոցիալիստական կուսակցությունը


Ֆրանսիայում կիրակի կայացած ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլում լուրջ պարտություն է կրել իշխող Սրոցիալիստական կուսակցությունը, չնայած սոցիալիստ Անն Իդալգոյին հաջողվել է հաղթել Փարիզի քաղաքապետի ընտրություններում: Նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքականությունից դժգոհ շատ քաղաքացիների իրենց ձայնը տվել են ծայրահեղ աջերին: Ընդ որում ձախ հայացքներ ունեցող շատ ընտրողներ չեն մասնակցել քվեարկությանը, նվազեցնելով ընտրությոններում մասնակցության աստիճանը և լրացուցիչ վնասելով սոցիալիստներին: Նշենք, որ քաղաքապետի և քաղաքային ավագանու ընտրություններ են տեղի ունեցել 36 քաղաքներում: Սպասվում է, որ կառավարությունում փոփոխություններ կլինեն և նաև հնարավոր է, որ հրաժարական տա երկրի վարչապետ Ժան- Մարկ Էյրոն: