Միջազգային

«Սառցե սիրտ» անիմացիոն ֆիլմը ամենահաջողակն է մուլտիպլիկացիայի պատմության մեջ

Walt Disney Animation Studios-ի նկարահանած «Սառցե սիրտ» անիմացիոն ֆիլմը ամենահաջողվածն է ճանաչվել մուլտիպլիկացիայի պատմության մեջ: Համաշխարհային վարձույթում ժապավենը հավաքել է ավելի քան 1 միլիարդ դոլար: Ռեժիսորներ Քրիս Բաքի եւ Ջենիֆեր Լիի աշխատանքը մտել է «միլիարդատերերի ակումբ»` վաստակելով 1.072 միլիորդ դոլար: ՌԴ-ում ժամապենը, ըստ լրատվամիջոցների, վաստակել է 33 միլիոն, Ֆրանսիայում` 46 միլիոն, Մեծ Բրիտանիայում` 64 միլիոն: Հիշեցնենք, որ ամերիկյան կինոակադեմիայի կողմից ֆիլմն արժանացել էր միանգամից երկու Օսկարի` «Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ» եւ «Լավագույն երգ» անվանակարգերում` «Let it go» երգի համար:

Back to top button