ԿարևորՀասարակություն

Սահմանադրական դատարանում այսօր շարունակվում է վիճահարույց օրենքի քննությունը (լրացված)

լրացված 15։05-ին

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Սահմանադարական դատարանն այսօր վերսկսկել է ԱԺ 36 պատգամավորի կողմից ներկայացված դիմումի քննությունը, որով վիճարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 8 հոդվածների սահամանադրականությունը:  Այսօր դատարանը լսել է կառավարության ու Կենտրոնական բանկի ներկայացուցիչների պարզաբանումները: Հիմնական հարցադրումներին պատասխանել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ու ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը:

Պատասխանելով ՍԴ անդամներից Ֆելիքս Թոխյանի հարցին, թե կառավարությունը հնարավոր համարու՞ւմ է օրենքի գործադրումը 1-2 տարով հետաձգելու, իսկ այդ ընթացքում իրավական շտկումներ կատարելու տարբերակը, Արտեմ Աասատրյանն ասել է, թե հետաձգումն ավելի կբարդացնի իրավիճակը: Նախարարը կարծում է, որ կենսաթոշակային բարեփոխումները, ընդհակառակը, ուշացել են:

Մինչ այդ՝ պատասխանող կողմի անունից հանդես է եկել ու հարցերին  պատասխպանել Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Նա տեղեկացրել է, որ մարտի 26-ի դրությամբ կուտակային ֆոնդ ընտրել է 5.337 մարդ, բայց 127 հազար աշխատողի համար փոխանցում է արվել:

Դիմող կողմի ներկայացուիչները գոհ չեն այն պարզաբանումներից, որոնք Սահմանադրական դատարանում ներկայացրել են ԱԺ-ի, կառավարության ու Կենտորանական բանկի ներկայացուիչները: ինչի մասին «Ռադիոլուրին» ասել է փաստաբան Արտակ Զեյնալյանը:

Մինչև 15-ը հայտարարված ընդմիջումից հետո դատարանը կլսի կողմերի եզրափակիչ ելույթներն ու կանցնի խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

Հիշեցնենք` նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին Ազգային ժողովի ՀՅԴ «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան» և «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» հունվարի 1-ից ուժի մեջ մտած որոշ դրույթներ, մասնավորապես, պարտադիր բաղադրիչը, հակասահմանադրական ճանաչելու համար։ Օրենքի պարտադիր բաղադրիչը տարածվում է 1974 թվականից հետո ծնված ՀՀ քաղաքացիների վրա, որոնք այս տարվա հունվարի մեկից պարտավոր են իրենց աշխատավարձի նվազագույնը 5 տոկոսը տրամադրել կենսաթոշակային հիմնադրամներին:

Back to top button