Հասարակություն

Շանթ Հարությունյանի մեղադրանքը փոխվել է

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ, անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած դեպքերի գործով կալանավորված Շանթ Հարությունյանի մեղադրանքի ծավալը փոխվել է. հանվել է  ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի  2-ին մասով՝  իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար առաջադրված մեղադրանքը, հայտնում է «Փաստինֆոն»։

Շ.Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը «Փաստինֆոյին» հայտնել է, ոպ նրան նոր  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝   զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ  խուլիգանություն: 

Back to top button