Հասարակություն

Գյուղացիները մեղադրում են օդերեւութաբաններին, վերջիններս հակադարձում են

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր

Արդեն 3-րդ օրն է, ինչ Արմավիրի մարզի գյուղատնտեսությունը գտնվում է ցուրտ հոսանքների ազդեցության տակ: Մարտի 29-ից Արմավիրի մարզում ուժեղ քամիներն ու ցուրտը վնասել են գյուղատնտեսությոթւնը՝ այդ թվում ծաղկած ծառերն ու ջերմոցները: Վնասի չափը կարելի էր մեղմել, եթե Հիդրոմետ ծառայության կանխատեսումներն ավելի ճիշտ լինեին և  ցրտահարության դեմ պայքարի նախապատրաստման զգուշացումներն ավելի վաղ իրականացվեին: Ցրտահարության վնասի չափը պարզ կդառնա 2-3 օրից: Այս գիշեր դարձյալ սպասվում է ցրտահարություն։

Երեք օր շարունակ Արմավիրի մարզի ողջ տարածքը գտնվել է արտիկյան ցիկլոնի ազդեցության տակ, որից մեծ վնաս է կրել գյուղատնտեսությունը:  Ցուրտը  Հիդրոմետի կանխատեսումներից ավելի շուտ եկավ, իսկ 0-ից ցածր ջերմաստիճան Արարատյան դաշտավայրում սպասվելու էր մարտի 30-ի լույս 31-ի գիշերը,  երբ  օդում գրանցվելու էր -2 աստիճան, իսկ գետնի մակերևույթին` մինչև -5 աստիճան ցուրտ: Այդ կապակցությամբ Արմավիրի մարզի բնակչությանը ցրտահարության դեմ պայքարելու միջոցառումներ առաջարկեց ձեռնարկել գյուղնախարարը` կիրառելով ավանդական ձևերը: Սակայն, ինչպես ասում են` շաբաթն ուրբաթից ավելի շուտ եկավ:

Արմավիրի մարզում մարտի 28-ի լույս 29 -ի գիշերը սկսվեց ուժեղ քամի, որը տևեց 2 օր, իսկ մարտի 30-ին տեղաց նաև ձյուն: Արմավիրի  մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը տեղեկացրեց, որ մարզում  ջերմաստիճանը նվազել է մարտի 30-ից և ցուրտ եղանակ է եղել նաև ցերեկը, որի մասին չի տեղեկացվել:

Մարտի 30-լույս 31-ի գիշերը ժամը 3-ից մինչև առավոտյան  ժամը 7-ն ընկած ժամանակահատվածում  ծխահարության և ոռոգման միջոցով ցրտահարության  դեմ պայքարի  գյուղնախարարի առաջարկած մեթոդներն անարդյունք եղան, քանի որ գյուղացիները սպասում էին հենց այդ օրվան և դեռ նախապատրաստվում էին  դրան: Եթե Հիդրոմետի կանխատեսումներն ավելի ստույգ լինեին, ապա գյուղացիները ավելի վաղ կնախապատրաստվեին և փոքրիշատե կփրկեին ծառերն ու ջերմոցները:

Ինչպես արդեն նշել ենք,  այս տարի գարունը 2 շաբաթով առաջ ընկավ և ջերմաստիճանային տաք պայմաններում արդեն ծաղկել էր ծիրանենին, կեռասենին, սալորը, որոնք վնասվեցին ուժեղ քամուց և ցրտից, վնասվել են նաև խաղողի սեղանի վաղահաս սորտերը: Որոշակի վնաս են կրել նաև ջերմոցային տնտեսությունները, սակայն դրանք մեծամասմաբ պաշտպանվել են ցրտից կրկնակի տաք ծածկույթի շնորհիվ, կարողացել են նաև  ջեռուցման այլընտրանքային եղանակներ կիրառել` հեղուկ գազի և մոմերի միջոցով:

Ըստ Հիդրոմետի տվյալների՝ այս գիշեր պահպանվելու է սառը եղանակը` գրանցելով 3-ից 7 աստիճան ցուրտ, որը կշարունակվի մինչև ապրիլի 2 –ը ներառյալ, որը կրկին կվնասի մարզի գյուղատնտեսությանը:   Հորդորում են գյուղացիներին նույնպես զգույշ լինել և անհրաժեշտության դեպքում ծխահարում իրականացնել։

+++

Օդերեւութաբանները համաձայն չեն իրենց ուղղված մեղադարնքներին, թե վնասի չափը կարելի էր մեղմել, եթե Հիդրոմետ ծառայության կանխատեսումներն ավելի ճիշտ լինեին։ Արմավիրցիների դիտարկամանն այսօր պարզաբնում է տվել ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը.

 

Back to top button