ԿարևորՄշակույթ

Արցախի մատենադարանը կլինի Երեւանինի օրգանական շարունակությունը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Արցախի Հանրապետությունում որոշակի ժամանակ առաջ կառուցվեց հոգևոր ճեմարանի շենքը, սակայն ճեմարանը այդպես էլ չունեցավ դիմորոդները։ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը «Ռադիոլուրի» հետ զրուցում ներկացարեց դիմորդներ չլինելու պատճառը։ «Մենք բանակ ավարտած 20 հոգու տեղ ունեիք,ու մեր նպատակն էր, որ 20 հոգի գտնեիք, առաջին կուրսից մինչև վեցերորդ կուրս տանեիք։ Բայց մեզ չհաջողվեց։ Մի անգամ 11 հոգի գտանք, մի անգամ էլ 9 հոգի:Բայց այդ 9 հոգուց կարող է երկու հոգին հոգևորական դառնային,ու ահռելի ծախսեր կլիներ այդ երկու հոգու համար հսկա ճեմարան պահել,սնունդ, դասախոսների աշխատավարձ,ջեռուցում ,ու դա իրեն չէր արադարացնի»,- ասում է Պարգեւ սրբազանը։

Սակայն կառուցված շենքն այսօր ծառայելու է ոչ պակաս կարևոր նպատակի ։ «Այսօր ճեմարանի շենքը մենք վերածում ենք Արցախի ազգային պետական մատենադարանի։ Հայաստանի մատենադարանը պետք է ընծայի Արցախի մատենադարանին արցախյան ձեռագրեր ու մանրանկարչությամբ զարդարված Ավետարաններ»։

Այս պահին շենքը հարմարեցվում  է Մատնադարանի պանանջներին: Նախագծի  հեղինակը՝ ճարտարապետ Արթուր Մեսչյանն է։ Ցուցանամուշների զգալի մասը պատրաստ է: Մատենադարանը կունենա գրադարան, ընթերցասրահ, գիտական դահլիճ, ցուցադրական դահլիճներ:  Արցախում գտնվելու օրերին, երբ հանդիպել էինք նախագահ Բակո Սահակյանի հետ, նրա աշխատասեղանին դրված էին Մատենադարանին  հանձնվելիք փաստաթղթերի պատճենները: Նախագահի  խոսքով՝ շատ փաստաթղթեր կան Արցախին վերաբերվող և նույնիսկ եղել են այնպիսի  նամակներ որոնք ուղղակի զարմանք  են հարուցել:

Երեւանի Մաշտոցի անվան մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը նախագահին ասել է, որ այնպիսի  փաստաթղթեր կան պահված Մատենադարանում, որ  նույնիսկ արցախցիները չեն կարող պատկերացնել: Արցախի նախագահը հիշատակում է Նապոլեոն Բոնապարտի նամակը։ «Ցույց տվեցին Նապոլեոնի նամակը` բնօրինակը,որով նա հրաժարվում էր գահից։ Շատ հետաքրքիր էր, թե ինչպես էր հայտնվել մեր մոտ:Ասացին, որ մենք գիտենք,որ Նապոլիոնի հավատարիմների շարքում ազգությամբ հայեր կան։ Մարշալ Ռոստոմն էր, բայց մեկը ևս կար՝ մաշալ Հովհաննես Շուշեցին, որը ծնունդով Հադրութից էր ու ամենահավատարիմը»,- ասաց Բակո Սահակյանը։

Արցախի նախագահը նշեց, որ Հրաչյա Թամրազյանը ներկայացրել է Արցախի մատենադարանին հանձնվող  փաստաթղթերի որոշակի ցանկ: Նախագիծը իրականություն կդառնա ամենաուշը մեկ տարուց: Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը նշել է, որ այն կլինի Երևանի մատենադարանի օրգանական շարունակությունը։

Back to top button