Հասարակություն

Ապրիլի 1-ից մեկնարկում է համարների բջջային մի օպերատորից մյուսին անցնելու համակարգը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Վաղվանից Հայաստանում մեկնարկում է շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը, որը հնարավորություն է տալիս բաժանորդներին առանց խոչընդոտների և անվճար փոխել շարժական կապի իր օպերատորին՝ միաժամանակ պահպանելով նախկին հեռախոսահամարը: Հեռախոսահամարների տեղափոխման գործընթացն իրականացվելու է առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ մեկ պատուհանի սկզբունքով, բաժանորը դիմում է ներկայացնելու միայն նախընտրած օպերատորին:

ԱԻՆ 911 և 112 արագ արձագանքման հեռախոսհամարներն այսուհետ հասանելի կլինեն բջջային երեք օրեպորատորների բոլոր բաժանորդների համար: Անկախ նրանից, թե արագ արձագանքման կարիք ունեցող քաղաքացին որ օպերատորի բաժանորդ է, հասանելի է արդյոք տվյալ օպերատորի ծածկույթն այդ վայրում, թե ոչ: Եթե տվյալ բնակավայրում հասանելի է թեկուզ և մեկ բջջային օպերատոր, ապա 911 և 112 հեռախոսահամարներն անվճար հասանելի կլինեն: Առաջարկն Արտակարգ իրավիճակների նախարարությանն էր, երեք օպերատոները պատրստ են անվճար ծառայություն մատուցել մեր քաղաքացիներին: Համապատասխան որոշումն ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ): Հայաստանում չկա որևէ բնակավայր, որ բջջային օպերատորի մեկ ծածկույթ չապահովի,

Հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյան.«68,5 տոկոսում առկա են բոլոր երեք օպերատորները, այսինքն ունենք երեք ընտրություն, 23 տոկոսում առկա են առնվազն երկու օպերատորներ, ընդամենը 8,5 տոկսում՝ մեկ օպերատոր: Սա նաև շատ դեպքերում կարող է օգնություն լինել արտակարգ իրավիճակներում և բավականին շատ դժբախտ դեպքերից կարող է մեր ազգաբնակչությանը զերծ պահել: Կարծում եմ,ո ր վերջին այս եղանակային պայմանների հետ կապված շատա րդիական է, և ցույց է տալիս, որ նման ծառայությունն իրոք կարևոր է»:

Ապրիլի մեկից մեկնարկում է նաև համարների փոխանելիության համակարգը՝ MNP -ն (Mobile Number Portability) : Բջջային մի օպերատորից մյուսին անցնելու համար, բաժանորդը դիմում է միայն այն օպերատորին, որի ցանց ցանկանում է տեղափոխվել: Անհրաժշետ է ներկայացնել, անձնագիր կամ անձը հաստատող որևէ այլ փաստաթուղթ, այլ կերպ ասած, ապացույց,որ տվյալ համարը հենց բաժանորդի անունով է գրանցված, ներկայացնում է նաև դիմում: Սահմանափակում դրված է, բաժանորդը մեկ տարվա ընթացքում առավելագույնը երկու անգամ կարող է հնարավորությունից օգտվել: ՀԾԿՀ անդամ Սամվել Արաբաջյանը վստահեցնում է՝ իրենք աչալրջորեն հետևելու են
«Որևէ բացասական երևույթ չլինի, խոսքս վերաբերում է դեմպինգային սակագներին, ոչ արդար գովազդներին: Մենք մեր մասով կհետևենք, ՏՄՊՊՀ-ն ՝ իր մասով»:

148 կարճ համար ուղարկեք անվճար հաղորդագրություն և տեղեկացնեք, բաժանորդը, ում պատրաստվում եք զանգահարել, արդյոք փոխել է իր օպերատորին, թե ոչ:

Back to top button