Հասարակություն

Միջպետական և հանրապետական ավտոճանապարհների զգալի մասը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 11.00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում տեղում է առատ ձյուն,    ուժեղ     քամի, առկա է մերկասառույց, ցածր տեսանելիություն: Փակ են Երևան – Գյումրի – Բավրա — Վրաստանի սահման ավտոճանապարհի Թալին — Անի, Վանաձոր — Ալավերդի ( 59-րդ կմ-ում՝ փլվածքի պատճառով), Բերդ — Ճամբարակ, Արթիկ — Ալագյազ ճանապարհահատվածները  և Թուխ Մանուկի (Քյարքի) ու Վարդենյաց լեռնանցքները:

Հանրապետության միջպետական և հանրապետական ավտոճանապարհների զգալի մասը դժվարանցանելի է: Խորհուրդ է տրվում  երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում է մաքրման աշխատանքներ:

 

Back to top button