Հասարակություն

«Մոլորակի ժամը»` այսօր

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այսօր Հայաստանն արդեն 6-րդ անգամ միանալու է «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիային, որի նպատակն է հասարակությանը, բիզնես աշխարհին, համայնքներին եւ այլ շահագրգիռ կողմերին միավորել` լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ` հանուն մեր մոլորակի կենսական պայմանների եւ ռեսուրսների պահպանման: Այսօր Հայաստանն աշխարհին կմիանա ոչ միայն լույսերն անջատելով, այլեւ տեղի կունենա հեծանվային ֆլեշ մոբ երթ, որը կմեկնարկի Ազատությհան հրապարակից երեկոյան 7-30-ին` ավարտվելով Կասկադի վերին հատվածում` Հաղթանակ զբոսայգու մոտ:

Հիշեցնենք, որ նախորդ տարի այս ակցիային մասնակցել է աշխարհի ավելի քան 5 300 քաղաք:

Back to top button