ԿարևորՏնտեսական

Մաքսայինի անդամակցությամբ վարչապետը կենսամակարդակի աճ է խոստանում

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Այսօր մեկնարկել է ՀՀԿ տնտեսական երկրորդ համաժողովը, որն ամբողջությամբ նվիրվել է Հայաստանի ՝ Մաքսային միության անդամակցությանը, հնարավորություններին ու մարտահրավերներին: Համաժողովի մեկնարկին ընթերցվել են ՀՀ նախագահի ու ՌԴ վարչապետի ուղերձները, ծավալուն զեկույցով հանդես է եկել վարչապետ Տիգրան Սարգսյանը, համաժողովի ավարտին նախատեսվում է բանաձևի ընդունում: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուն խոչընդոտող որևէ հանգամանք այս պահին գոյություն չունի, ստանձնած պարտավորությունների 70 տոկոսը կատարված է, հաջորդ քայլը միջազգային իրավական փաստաթղթի ստորագրումն է` ասել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը խոսել է քաղաքական որոշման տնտեսական օգուտների ու վնասների մասին, անդրադարձել է նաև հարցին, թե ինչու է շտապում Հայաստանը:

Համաժողովը տեղի է ունենում Հայաստանի՝ Մաքսային Միությանն անդամակցելու կարևոր փուլում: Անդամակցության քաղաքական օրակարգը ձևավորված է, ճանապարհային քարտեզը՝ հաստատված: ՀՀԿ տնտեսկան համաժողովին ուղղված ուղերձում հանրապետության նախագահը նաև արձանագրում է, որ ստանձնած պարտավարությունների ավելի քան 70 տոսկոսը Հայաստանն արդեն կատարել է, իսկ առաջիկա անելիքը միջազգային-իրավական փաստթաղթի ստորագրումն է:

Այսօր մեկնարկած համաժողովը ողջ օրվա ընթացքում, հանրապետության իշխանական ու Հանրապետական կուսակցական ողջ վերնախավի մասնակցությամբ քննարկեց այն հնարավոր օգուտներն ու վնասները, որոնք կապվում են եվրասիական իտեգրման հեռանկարի հետ: Հիմնական թեզերը զեկույցով ամփոփեց գործադիրի ղեկավարը:

Սեպտեմբերի 3-ի որոշումը շրջադարձային էր ու էական ազդեցություն է թողնելու Հայաստանի վրա՝ հենց սկզբից արձանագրեց Տիգրան Սարգսյանը:

«Մաքսային միության տնտեսական տարածքում ձևավորվող պլատֆորմը շատ ավելի մոտ է մեր երկրի տնտեսական համակարգին և զարգացածության աստիճանին»:

Իսկ եվրոպական, թե եվրասիական հակադրությանը վարչապետն անդրադարձավ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթից մեջբերումով. «Հայաստանը չի կառուցել հարաբերություններ՝ ի հաշիվ իր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների: Մենք մերժում ենք այն հարաբերությունների կառուցումը, որոնք միտված են այլ գործընկերոջ դեմ և շարունակելու ենք մեր առանցքային գործընկերների հետ շահերի ու հարաբերությունների համադրումը»:

Եվ վերջապես սեպտեմբերի 3-ին կայացրած որոշումը, վարչապետի հիշեցմամբ, ակնհայտ ռազմա-քաղաքական ու անվտանգության բաղադրիչ ունի:

Ինչ վերաբերում է անդամակցությունից ակնկալվող օգուտներին ու վնասներին: Վարչապետը կարևորում է Միաջազգային արժույթի հիմնադրամի տարածարջանային գրասենյակի տնօրենի այն հայտարարությունը, համաձայն որի Մաքսային միությանն անդամակցությունը Հայաստանի համար ավելի շատ դրական, քան բացասական ազդեցություն կունենա: Բիզնեսի համար առաջին դրականը հայկակական ընկերությունների անխոչընդոտ մուտքն է սպառողական նոր՝ 170 մլն բնակիչ ունեցող շուկա, առավելություն են նաև մաքսային վարչարարության պարզեցումը, նոր ներդրումների հնարավորությունը: Իսկ բնակչությանը Մաքսայինի անդամակցությամբ վարչապետը կենսամակարդակի աճ է խոստանում:

«ՄՄ-ում ՀՆԱ-ի մեկ շնչին բաժին ընկնող ցուցանիշը 3 անգամ գերազանցում է մեր երկրի ցուցանիշը: Ինտեգրացիոն գործընթացները նպաստելու են ՀՀ քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը»:

Իսկ աշխատուժի ազատ տեղածարժի ռեժիմն, ըստ Տիգրան Սարսգսյանի, նվազեցնելու է արտագաթի ռիսկերը: Ինչ վերաբերում է հնարավոր վնասներին, ապա դրանք առաջին հերթին Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ փոխհարաբերությունների դաշտում են. Հայաստանը ԱՀԿ անդամ է, որի տարածքում ցածր մաքսատուրքեր են գործում: Մաքսային միության տարածքում մաքսատուրքերի չափը մոտ երեք անգամ բարձր է:

«Դա նշանակում է, որ եթե մենք միասնականացնում ենք մաքսատուրքերը, դա ազդեցություն է թողնելու այն տնտեսվարողների վրա, որոնք ապրանքներ են ներմուծում: Դա նաև իր ազդեցությունն է թողնելու մեր արտադրողների վրա»:

Մոտ 900 ապրաքնատեսակի գծով, որոնք զգայուն են տնտեսության համար, դեռևս բանակցությունները շարունակվում են: Իսկ ընդհանրապես նախապատրաստական աշխատանքի մեծ մասն արված է, հաջորդ ուղղությունն արդեն իրավականն է ՝ փաստաթղթի ստորագրան համատեքստում: Ծավալուն փաթեթը հավելվածներով կներկայացվի խորհրդարան, ասաց վարչապետը, իսկ փոխարտգործնախարաը նաև ժամկետներ նշեց. փաստաթուղթը թերևս ստորագրվի մայիսին:

Ի դեպ, վարչապետը բացահայտեց նաև այն գաղտնիքը, թե ինչու է Հայաստանը շտապում դեպի ՄՄ: Վերջին հինգ տարիներին, ասաց, լուրջ ինստիտուցիոնալ կարողություններ են կուտակել:

«Եվ Հայաստանն արագ է առաջ գնում, որովհետև այդ կարողությունները առկա են, և դա է մեր գաղտնիքը ինտեգրացիոն այս ճանապարհին»։

Ի դեպ, անդամակցության քայլերի արագությունը օրինակելի համարեց նաև աշխատանքային խմբի ղեկավար Տատյանա Վալովայան:

«Համեմատելու բան կա: Ես նաև զբաղվում եմ նաև Ղրղզստանի հետ բանակցային գործընթացով: Մենք ղրղզ գործընկերների հետ վատ չենք աշխատում, բայց Հայաստանի հետ աշխատանքը թերևս կմնա որպես օրինակ, թե ինչպես պետք է վարվեն բանակցությունները»:

Back to top button