Հասարակություն

Երեխայի ծննդյան նպաստների վճարումները չեն ուշանա

Շաքե Ավոյան
«Ռադիոլուր»

Ժողովրդագրական իրավիճակը երկրում բարելավելու և ծնելիությունը խթանելու նպատակով ՀՀ կառավարությունը անցած տարի վերանայեց «Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան համար ընտանիքներին պետական աջակցության տրամադրման ծրագիրը», ըստ որի փոխվեց երեխայի խնամքի համար պետության կողմից վճարվող նպաստի չափը: Երեխայի ծննդյան նպաստ այս տարի դեռ չէր վճարվել, վճարումը սկսվել է ընդամենը երեկվանից, սակայն տեխնիկական բոլոր հարցերն արդեն լուծված են:

Back to top button