Քաղաքական

Ապրիլի սկզբին Մոսկվայում կհանդիպեն ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները.ԵԱՀԿ ՄԽ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնության են եկել ապրիլի սկզբին հանդիպել Մոսկվայում՝ նախապատրաստելու երկու երկրների նախագահների առաջիկա հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքից, հայտարարության մեջ ամփոփվել է Հաագայում մարտի 23-24-ին Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ առանձին հանդիպումների վերաբերյալ տեղեկատվությունը: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպչիկը ևս մասնակցել է հանդիպումներին:

Համանախագահները երկրների նախագահներին են տեղեկացրել արտգործնախարարների հետ իրականացված աշխատանքներն այն խնդիրների շուրջ, որոնք բարձրացվել են նախագահների նախորդ տարվա նոյեմբերին տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Համանախագահներն ընդգծել են սահմանին և շփման գծում հրադադարի խախտման ռեժիմը խուսափելու անհրաժեշտությունը և կողմերին կոչ են արել խուսափել ամպագորգոռ հռետորաբանությունից, ինչը կարող է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում:

Back to top button