Միջազգային

Օբամա.«ՌԴ դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու դեպքում կտուժեն նաև Արևմտյան երկրների տնտեսությունները»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդունել է, որ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու դեպքում կտուժեն նաև Արևմտյան երկրների տնտեսությունները: Նա այդ հարցին անդրադարձել է Հռոմում Իտալիայի վարչապետի հետ ունեցած հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում:

«Նախ դեռ խոսք չի գնում տնտեսության էներգետիկ կան պաշտպանական ոլորտների դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին: Սակայն խորհրդակցությունների ժամանակ մենք քննարկում են, թե մեզ համար նվազագույն բացասական ազդեցությամբ ո՞ր հատվածներում կարող ենք պատժամիջոցներ կիրառել», -ասել է Օբաման:

«Մենք հիանալի հասկանում ենք, որ տնտեսական պատժամիջոցների դեպքում կտուժեն նաև մեր ընկերությունները, քանի որ Ռուսաստանն տնտեսությունն աշխարհում ունի կարևոր նշանակություն: Դրա համար մենք կաշխատենք այն պատժամիջոցների վրա, որոնք ամենաքիչը կազդեն արտաքին աշխարհի վրա, սակայն բավարար կլինեն Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Back to top button