Մշակույթ

Նա փրկել է նաեւ բազմաթիվ հայերի. Կլարա Բարտոնի կենսագրությունը ներկայացվեց մանկուներին

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ԱՄՆ դեսպան  Ջոն Հեֆֆերն այսօր մասնակցել է «Կլարա Բարտոն. նաև մեր հրեշտակը» գրքի շնորհանդեսին: ՀՀ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանն ու դեսպան Հեֆերնն ընթերցել են գիրքը տասնյակ աշակերտների համար: Այս ընթերցումը  եզրափակել է  ԱՄՆ դեսպանատան կողմից անցկացվող  Կանանց պատմությանը նվիրված  մեկամսյա միջոցառումների շարքը, որոնց նպատակն էր նշանավորել կանանց մեծ ներդրումը աշխարհի տարբեր մասերում:

Գրքում Կլարա Բարտոնի կենսագրականն է: Նա իմաստուն առաջնորդ էր, հերոս, ով կերտեց  ամերիկյան պատմությունը և իր համառ աշխատանքի շնորհիվ  արժանացավ  միջազգային ճանաչման: Խիզախ ու նվիրված այս կնոջ շնորհիվ  1881 թվականին  հիմնահրվեց ամերիկյան Կարմիր խաչը: «Ամերիկյան ժողովուրդը նրան անվանում է ճակատամարտի հրեշտակ: Կլարա Բարտոնը կարող է լինել նաև ձեր հրեշտակը, որովհետև  19-րդ դար վերջին նրա շնորհիվ փկրվել են  հազարավոր հայերի կյանքեր»,- ասում է դեսպան Հեֆֆերնը։

«Գիրքն ընթերցում եմ մեծ հպարտությամբ և երախտագիտության զգացումով, որովհետև այն նվիրված է Կլարա Բարտոնին: Ամերիկուհի, ով մեծ զոհաբերությունների գնով 1886 թվականի ջարդերից փրկեց ավելի քան 50 հազար հայերի կյանք»,- ասում է ՀՀ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը։

Back to top button