Միջազգային

Յանուկովիչը նախագահական ընտրություններին այլընտրանք է առաջարկում

Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչն ուղերձ է հղել ուկրաինացիներին: Նա կոչ է արել մայիսի 25-ին ծրագրված նախագահական ընտրությունների փոխարեն անցկացնել համաժողովրդական հանրաքվե: «Ոչ թե նախագահական ընտրությունները, այլ  յուրաքանչյուր շրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն կարող է կայունացնել քաղաքական իրավիճակը երկրում և պահպանել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը», Յանուկովիչի խոսքերը մեջբերում է «Ռոսիա-24»-ը: Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից հետո Ռուսաստանում ապաստանած պաշտոնանկ առաջնորդը Արևմուտքին է մեղադրել իր երկրում իշխանափոխություն իրականացնելու մեջ: Իր խոսքերը հաստատելու համար Յանուկովիչը հայտարարել է, որ Ուկրաինայում իշխանափոխության սցենարը նմանատիպ առաջին օրինակը չէ:

Back to top button