Միջազգային

Մոսկվան ինքը կարող է դուրս գալ Եվրախորհրդից

Ռուսաստանին Ղրիմի պատճառով կարող են զրկել Եվրախորհրդի անդամությունից, հայտարարել է ԵԽԽՎ  նախագահ Անն Բրասերը: Պաշտոնյան «Կոմերսանտ» պարբերականին ասել է, որ դժվարանում է ասել՝ որքան կխորանա Եվրոպայի և Ռուսաստանի հարաբերություններում առկա ճգնաժամը, ուստի հնարավոր է ամեն ինչ:

«Մոսկվայի գործողությունները եվրոպական հանրությունը չընդունեց նաև ռուս-վրացական հակամարտության ժամանակ, սակայն 2008 թվականին Ռուսաստանն այդքան հեռու չգնաց»,- ասել է Անն Բրասերը: Նշենք, որ ապրիլի սկսբին կայանալիք ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ քնարկվելու է Եվրոպայի մոտեցումը Ղրիմը Ռուսաստանին միացնելու վերաբերյալ:

«Կոմերսանտի» աղբյուրը ռուսական կառավարությունում հայտնել է, որ Մոսկվան ինքը կդադարեցնի Եվրախորհրդին անդամակցությունը, եթե նման հարց ընդգրկվի նստաշրջանի օրակարգում։

Back to top button