Միջազգային

Ղրիմի իրադարձությունները ցույց տվեցին Ռուսաստանի զինուժի բարձր մակարդակը, ասում է Պուտինը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղրիմի իրադարձությունները ցուցադրեցին իր ղեկավարած երկրի զինուժի ռազմական պատրաստականության բարձր մակարդակը: «Նման լրջագույն քննություն դարձան Ղրիմի վերջին դեպքերը»,- ասել է Ռուսաստանի նախագահը՝ ընդգծելով, որ Ղրիմում ռուս զինվորականների հստակ և պրոֆեսիոնալ քայլերը թույլ տվեցին խուսափել արյունահեղությունից։

Պուտինը հանձնարարել է նաև Ղրիմի երբեմնի ուկրաինական զորամասերի զենքն ու զինամթերքը վերադարձնել Կիևին: Ռուսաստանի զինիված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հայտարարությունները հնչել են այսօր զինվորականության հետ հանդիպման ժամանակ՝ նոր նշանակումների և կոչումների առիթով տեղի ունեցած միջոցառման ժամանակ։

Back to top button