Քաղաքական
Արամ Մանուկյան.«ՍԴ-ն որոշումն այսօր չի կայացնի»


Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
ՍԴ-ն որոշումն այսօր չի կայացնի, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա վստահություն է հայտնել, որ «Սահմանադրական դատարանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սահմանադրականության հարցում այնպիսի որոշում կկայացնի, որից ոչ-ոք բան չի հասկանա»։
Պատգամավորի խոսքով, քառյակի մարտավարությունը շատ ավելի հեռուն գնացող է, քան ուղղակի կուտակայինի շուրջ կենտրոնանալը: Քառյակը կենտրոնացել է կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացի վրա,- ասել է Արամ Մանուկյանը: