ԿարևորՔաղաքական

Արամ Ա- ն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին առաջարկել է ապառազմականացնել Քեսաբը

Երեկ երեկոյան Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ- ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելդմանի հետ։ Վերջինը Վեհափառ հայրապետին հայտնել է, որ ՄԱԿ- ը մտահոգված է Քեսաբում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Ջեֆրի Ֆելդմանը տեղեկացրել է, որ հարցի կապակցությամբ ինքը հանդիպումներ է ունեցել Սիրիայի հարցով ՄԱԿ- ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնած Լախտար Իբրահիմի եւ ՄԱԿ- ում Հայաստանի եւ Թուրքիայի դեսպանների հետ։

Արամ Ա կաթողիկոսը ստեղծված իրավիճակի համար նշել է, որ պետք է պարզվի նաեւ թուրքական գործոնի դերը եւ առաջարկել ՄԱԿ- ի կողմից քննություն իրականացվի Քեսաբի շրջանը ապառազմականացնելու նպատակով։ Ջեֆրի Ֆելդմանը հետաքրքիր է որակել Կիլիկիո կաթողիկոսի առաջարկը եւ խոստացել այն քննարկել հատուկ բանագնաց Լախտար Իբրահիմի հետ։

Back to top button